Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պալմիրայի ազատագրումից հետո հրապարակվել են առաջին լուսանկարները

Պալմիրայի ազատագրումից հետո հրապարակվել են առաջին լուսանկարները
28.03.2016 | 13:18

Սիրիայի կառավարական բանակի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրումից հետո հրապարակվել են հնագիտական բացառիկ նշանակություն ունեցող վայրի նոր լուսանկարները: The Guardian-ը գրում է, որ իսլամիստներին չի հաջողվել ամբողջությամբ ավերել Պալմիրան, որոշ հատվածներ շարունակում են կանգուն մնալ: Միևնույն ժամանակ, սիրիացի զինվորների կադրերը վկայում են, թե ինչպիսի ահռելի վնաս են հասցրել ջիհադականներն «անապատի հարսնացուին» 10 ամիս տևած պաշարման ընթացքում: Ոչնչացված ամենակարևոր նմուշների շարքում են Բելի տաճարն ու Հաղթական կամարը: Սակայն սիրիացի մասնագետներն ավելի վատ կանխատեսումներ ունեին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված վայրն իրենց սպասածից լավ վիճակում է։ Մի քանի օրից տեղանքը կայցելեն մասնագետները, որ գնահատեն իսլամիստների հասցրած վնասն ու որոշեն ոչնչացված նմուշների վերականգնման ծրագրի մանրամասները։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ